Ցավ
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am

Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ:
Պատճառները
Աբդոմինալ միգրենի զարգացման պատճառները դեռևս պարզված չեն, բայց ենթադրվում է, որ հիվանդությունը մուլտիգործոնային էթիոլոգիա ունի: Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում հաստատվել է, որ պաթոլոգիայում հիմնական դեր է խաղում հոգեբանական գործոնը՝ կապված հիվանդի բնավորության որոշ անհատական յուրահատկությունների, ինչպես նաև՝ ընտանեկան փոխհարաբերությունների հետ:
Հիվանդության զարգացմանը մեծ մասամբ հակված են անհանգիստ մարդիկ և երեխաները, որոնք զգայուն են ցավի նկատմամբ:
Նպաստող հանգամանք է հանդիսանում հարազատների, ծնողների /հատկապես մոր/ հոգեբանական վիճակը: Պարզված է, որ աբդոմինալ միգրենով հիվանդանում են այն երեխաները, որոնց ընտանիքում մոր մոտ առկա է նևրոզի մեծ ռիսկ: Օրինակ, 5 տոկոս դեպքերում այս հիվանդությունը դիտվում է այն ընտանիքներում, որտեղ մեկ կամ երկու ծնողները տառապում են միգրենով, որը խոսում է ժառանգական նախատրամադրվածության մասին:
Արդեն հայտնի տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ աբդոմինալ միգրենը զարգանում է գենետիկ նախատրամադրվածության ֆոնի վրա հոգեբանական գործոնի ազդեցությամբ:
Նպաստող գործոններից են նաև՝ ծանր հոգեէմոցիոնալ ծանրաբեռնվածությունը, մեթեոզգայունությունը, քնի խանգարումը, արտահայտված ֆիզիկական գերհոգնածությունը, որոշ մթերքների ընդունումը:
Ախտանշանները
Աբդոմինալ միգրենն արտահայտվում է որովայնում տրանզիտոր պարոքսիզմալ ցավերով, որոնք հերթագայվում են անսիմպտոմ ընդմիջումներով՝ մի քանի շաբաթ կամ ամիս տևողությամբ: Հիվանդության հիմնական ախտանշանը հանդիսանում է տանելի կամ ուժեղ արտահայտված աբդոմինալ ցավը, որը տեղակայվում է հարպորտային շրջանում և 16 տոկոս դեպքերում ունի տարածված բնույթ: Բուժառուները որովայնի ցավը բնորոշում են որպես բութ կամ նվվացող: Նոպաները կարող են ուղեկցվել ախորժակի բացակայությամբ՝ անոռեքսիայով, սրտխառնոցով, փսխումով, լուծով: Ցավը բացասաբար է ազդում հիվանդի /երեխայի/ նորմալ ընդունակությունների վրա: Մեծ մասամբ երեխայի պահվածքը կախված է նրա տարիքից, օրինակ, փոքր երեխաները նոպայի ժամանակ սկսում են կամակորություններ անել, պահանջել, որ գրկեն իրենց, այն ժամանակ, երբ մեծ տարիքի երեխաները նոպայի ժամանակ չեն կարողանում դպրոց հաճախել և գերադասում են մնալ անկողնում:
Կարող է լինել նաև մաշկի գունատություն, վերջույթների սառնություն:
Ախտորոշումը
Ախտորոշման դժվարությունը կապված է ախտանշանների ոչ յուրահատուկ լինելու հետ՝ դրանք նման են ստամոքս-աղիքային մի շարք հիվանդությունների: Ախտորոշման համար անհրաժեշտ է հաստատել համախտանիշի բացառապես ֆունկցիոնալ բնույթը, որը պահանջում է մանրակրկիտ հետազոտություն /ստամոքս-աղիքային համակարգի անատոմիական, նեոպլաստիկ, բորբոքային խանգարումների/: Այդպիսի հիվանդներին նշանակվում է անամնեզի հավաքում, զննում, որովայնի պալպացիա, անհրաժեշտության դեպքում իրականացվում են որովայնի օրգանների ուլտրաձայնային կամ ռենտգեն հետազոտություններ, ինչպես նաև ՄՌՏ կամ համակարգչային տոմոգրաֆիա:
Բուժումը
Թերապիայի սկզբունքները համապատասխանում են սովորական միգրենի բուժման մեթոդներին: Թերապևտիկ միջոցառումները պետք է անցկացվեն կոմպլեքս մոտեցմամբ, որտեղ ներառված են աբդոմինալգիայի նոպաների վերացումը և միջնոպային բուժումը: Նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքիչներ, կոդեին պարունակող պրեպարատներ և պարացետամոլ:
Կանխարգելում
Կանխարգելմանը նպաստում են՝ ընտանեկան բարենպաստ միջավայրը և փոխհարաբերությունները, օրվա ռեժիմի կարգավորումը, ճիշտ սնունդը, երեխայի թույլատրելի հոգեէմոցիոնալ ծանրաբեռնվածությունը:

Կարդացեք նաև

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...


Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...


Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...


Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...


Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...


Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...


Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...


Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...


Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...


Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն